ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Վերջապես Րաֆֆի Հովհաննիսյանը գլխի ընկավ

Վերջապես Րաֆֆի Հովհաննիսյանը գլխի ընկավ
27.02.2018 | 12:13

Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես հասկացավ, որ քաղաքականությամբ պարբերաբար չեն զբաղվում, և չի լինում այնպես, որ մի օր Հայաստանում քաղաքական ինչ-որ հայտարարություն անես, հաջորդ օրը դրանք թողնես օդում ու «թռչես» ԱՄՆ: Նախօրեին «Ժառանգությունը» նիստ է արել ու որոշել է կուսակցության վարչության նախագահ ընտրել Արմեն Մարտիրոսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կմնա որպես քաղաքական խորհրդի պատասխանատու, համարյա կուսակցության դեսպան՝ ԱՄՆ-ում: Այսինքն, «Ժառանգությունը» որպես քաղաքական միավոր արդեն ներկայանալու է Արմեն Մարտիրոսյանի դեմքով, չնայած հանրային ընկալմամբ վաղուց նա էր ստանձնել կուսակցության արբիտրի դերը:
Իսկ ընդհանրապես, Րաֆֆի Հովհաննիսյանը վաղուց է կորցրել իրականության զգացումը, ճիշտ այն ժամանակից, երբ աշխատող խորհրդարանական թիմը փոխեց նորով, որն էլ բզկտվեց, ու նա չկարողացավ ոչինչ անել: Նաև այն ժամանակ, երբ նախագահական ընտրություններում կես միլիոն քվե ստանալուց հետո մեկ ամսում փոշիացրեց այդ հզոր ռեսուրսը։ Վերջին տապալումն էլ ՕՐՕ-ի թեթև ձեռքով եղավ:


Ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքով «Ժառանգություն» կուսակցությունը մահացավ, վերածնվեց Արմեն Մարտիրոսյանի «Ժառանգությունը», իսկ թե ինչ քաղաքական կշիռ կունենա Մարտիրոսյանի ղեկավարած կուսակցությունը, ժամանակը ցույց կտա:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ